Ամերիկացի առաջնորդ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ ստորագրել է գաղտնի հրաման, որն ընդլայնում է Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը և թույլ տալիս նրանց անմիջական մասնակցություն ունենալ երկրի տարածքում մարտական գործողություններին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Օբամայի հրամանը ամերիկյան զորքերին թույլ է տալիս գործողություններ անցկացնել «Թալիբան» շարժման և այլ խմբավորումների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ զինվորականների և աֆղանական կառավարության համար»,- նշում է պարբերականը:
Բացի այդ, ինչպես նշվում է, նախագահի հրամանը թույլ է տալիս կիրառել ամերիկյան կործանիչները, ռմբակոծիչները և անօդաչուները՝ օպերացիաների ընթացքում աֆղան զինվորականներին աջակցություն ցուցաբերելու համար:
Ինչպես նշում է պարբերականը, այդ փաստաթուղթը առնվազն ևս մեկ տարով երկարացնում է Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունը: