Միջազգային 

ՄԱԿ-ում նացիզմի հերոսացման դեմ պայքարի բանաձև է ընդունվել

analitik.am

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ուրբաթ բանաձև է ընդունել, որը կոչ է անում անդամ պետություններին ավելի գործուն միջոցներ ձեռնարկել նացիզմի և ռասայական խտրականության այլ ձևերի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հերոսացման դեմ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բանաձևը Ռուսաստանի նախաձեռնությունն է եղել, որի համար քվեարկել է 193 անդամ պետությունից 115-ը։

 

Երեք երկրներ դեմ են քվեարկել՝ Կանադան, ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Եվս 55 պատվիրակություն, այդ թվում՝ Եվրոպական միության երկրներինը, ձեռնպահ է մնացել։

 

Բանաձևում, մասնավորապես, մտահոգություն է հայտնվում, որ աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական քաղաքական խմբավորումներ, «սափրագլուխների» և նեո-նացիստների շարժումներ են ձևավորվել, այդ թվում նաև ռասիստական ծայրահեղական գաղափարախոսություններ և շարժումներ։

 

Տեքստում մտահոգություն է հայտնվում նացիստական շարժման և Waffen-SS կազմակերպության նախկին անդամների «հերոսացման» առիթով, այդ թվում՝ նրանց համար հուշարձաներ և հուշահամալիրներ կառուցելու համար։

Նույն շարքից