Միջազգային 

Ռուսաստանը չի գնա մեկուսացման ճանապարհով. Վ. Պուտին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հասկանում է երկաթե վարագույրի չարությունը, և Ռուսաստանը ոչ մի դեպքում չի գնա աշխարհից մեկուսացման ճանապարհով: BBC-ի փոխանցմամբ` Պուտինն այս մասին ասել է ТАСС գործակալությանը տված հարցազրույցում: 

«Այլ պետությունների պատմության մեջ էլ են եղել ժամանակաշրջաններ, երբ երկրները փորձել են մեկուսանալ աշխարհից, սակայն շատ թանկ են վճարել դրա դիմաց` գրեթե ոչնչացմամբ և կործանմամբ: Մենք ոչ մի դեպքում այդ ճանապարհով չենք գնա: Մեր շուրջը ոչ ոք պատ չի կանգնեցնի: Դա անհնար է», - ասել է ՌԴ առաջնորդը:

 

Նա նաև նշել է, որ ժամանակակից աշխարհը փոխկապակցված է, իսկ դա նշանակում է, որ պատժամիջոցները, նավթի գնի կտրուկ անկումը, ազգային արժույթի արժեզրկումը կարող են աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի համար:

Նույն շարքից