Միջազգային 

Հիլարի Քլինթոնը հրաշալի նախագահ կլիներ. Օբամա

analitik.am

Հիլարի Քլինթոնը կհամապատասխաներ ԱՄՆ նախագահի պաշտոնին. հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Օբաման նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու 4 տարիներից հետո (2009-2013թթ), Քլինթոնից «տպավորիչ թեկնածու» և «հրաշալի նախագահ» կստացվի:

Օբաման նաև նշել է, որ դեմոկրատ-թեկնածուների մի քանի հավանական անուններ կան, որոնցից հաջող նախագահներ կստացվեն, և որ նրանք բոլոր ջանքերը կգործադրեն 2016թ.-ի նախագահական ընտրություններում, որպեսզի հաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

Այսօր Քլինթոնին վստահում է ամերիկացիների 69 տոկոսը, 59 տոկոսը կարծում է, որ նա նոր գաղափարներ կառաջարկի՝ ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ:
 

ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2016թ.-ին, սակայն նախընտրական արշավը կմեկնարկի արդեն 2015թ.-ին:

Նույն շարքից