Միջազգային 

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկությանը

analitik.am

Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Թորներն աջակցություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության ցանկությանը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:


«ԱՄՆ-ը լիովին աջակցում է Վրաստանին: Կարծում եմ, որ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում դրական հայտարարություններ են արվել: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ Վրաստանին MAP-ի (ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլան) տրամադրման և նրա հետ համագործակցության խորացման մասին»,- ասել է նա:

 

Վրաստանի պատվիրակությունը մասնակցում է նստաշրջանին:

 

МАР-ը ՆԱՏՕ-ի ծրագիր է, որը նախատեսված է խորհրդակցությունների և գործնական աջակցության ցուցաբերման համար՝ անդամակցել ցանկացող երկրի պահանջներին համապատասխան: Սակայն մասնակցությունը ծրագրում երաշխավորում է անդամակցության հարցով ՆԱՏՕ-ի դրական որոշումը:

Նույն շարքից