Միջազգային 

Թունիսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ

analitik.am

Թունիսում 2011թ. հեղափոխությունից հետո առաջին անգամ նոյեմբերի 23-ին կայացել են նախագահական ընտրություններ:


Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, նախագահական ընտրություններին գրանցվել են 27 թեկնածու, սակայն նրանցից 5-ը հանել են իրենց թեկնածությունը` թեպետ անունները նշված են եղել քվեաթերթիկներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 64,6 տոկոսը:


Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մազրուկիի և «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար Բաջի ալ Կայիդ աս Սեբսիի միջև:


Համաձայն Թունիսում գործող ընտրության վերաբերյալ օրենքի՝ ԿՀԸ-ն ընտրությունների արդյունքների մասին կհայտարարի 3 օրվա ընթացքում: Թունսիում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:


Ավելի վաղ Թունիսում կայացել էին խորհրդարանակն ընտրություններ, որտեղ «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել էր 271 պատգամավորական տեղերից 86-ը:

Նույն շարքից