Միջազգային 

Պաղեստինի ճանաչումը «լուրջ սխալ կլինի»

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ֆրանսիային նախազգուշացրել է, որ այդ երկրի կողմից Պաղեստինի ճանաչումը «լուրջ սխալ կլինի», հայտնում է Russia Today-ը:

 

Ըստ մամուլի՝ դեկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկելու է Պաղեստինի ճանաչման հարցով:

 

Նեթանյահուն Երուսաղեմում լրագրողներին ասել է, թե արդյո՞ք ֆրանսիացիներն ուրիշ անելիք չունեն, երբ Մերձավոր Արևելքում ամենուր մարդկանց են գլխատում, այդ թվում՝ ֆրանսիացու:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ այս հայտարարությունից ժամեր առաջ Իսրայելի կառավարությունն ընդունել է հակասական օրինագիծը, որով Իսրայելը հռչակվում է բոլոր հրեաների հայրենի օջախ:

Նույն շարքից