Միջազգային 

Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց կա մի «բայց». դաշինքի գլխավոր քարտուղար

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, եթե կատարի անհրաժեշտ պահանջները և եթե ցանկանա դա, գրում է Обозреватель-ը։

 

Նա այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում, որն անցկացվում է Հաագայում։

 

«Բաց դռները մնում են բաց։ Մենք այդպես ենք որոշել։ Ես եղել եմ գագաթաժողովին Բուխարեստում, երբ որոշել էինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ որոշումը մնում է ուժի մեջ, եթե Ուկրաինան կատարի անհրաժեշտ պահանջներն անդամակցության համար և եթե նա ինքը դա ցանկանա»,- հայտարարել է Սթոլթենբերգը։

 

Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Ուկրաինան որոշել է ընտրել արտադաշինքային քաղաքականությունը։ «Ուկրաինական անդամակցության հարցը չի եղել օրակարգում վերջին տարիներին, քանի որ Ուկրաինան է այդպես որոշել։ Ես հարգում եմ այդ որոշումը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է իր համար որոշում, թե անվտանգության ինչ քաղաքականություն ընտրել։ Սակայն մեր դուռը բաց է այն երկրների համար, որոնք կատարել են անդամակցության չափանիշները»,- նշել է Սթոլթենբերգը։

Նույն շարքից