Միջազգային 

ԵՏՄ կազմից դուրս գալու համար անդամ մյուս երկրների համաձայնությունն անհրաժեշտ չէ

analitik.am

Եվրասիական տնտեսական միության անդամ ցանկացած երկիր ցանկության դեպքում կարող է դուրս գալ միության կազմից առանց մյուս անդամ երկրների համաձայնության: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայատսանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լսումների մասնակիցներից մեկի հարցին՝ ԵՏՄ-ից դուրս գալու կարգի վերաբերյալ: «Եթե պետությունը միությունից դուրս գալու վերաբերյալ դիմում է ներկայացնում, ապա այդ դեպքում մյուս անդամ երկրների համաձայնությունն անհրաժեշտ չէ: Միայն միությանն անդամակցելու դեպքում է անհրաժեշտ մյուս երկրների համաձայնությունը»,-  նշեց նա:


Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ պետության անդամակցությունը ԵՏՄ-ին դադարեցվում է դիմելուց 12 ամիս հետո: Փոխնախարարն ընդգծեց, որ այդ 12 ամսում պետությունը պարտավոր է ամբողջությամբ կատարել իր ֆինանսական պարտավորությունները:


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Նույն շարքից