Տնտեսություն 

Բիլ Գեյթսը այլևս Microsoft-ի ամենախոշոր բաժնետերը չէ

analitik.am

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության խոշորագույն բաժնետիրոջ կարգավիճակը Բիլ Գեյթսից փոխանցվել է ընկերության նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերին, ով պաշտոնից հեռացել է փետրվարին։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը զրկվել է այդ «տիտղոսից»՝ կորպորացիայի՝ իրեն պատկանող 4.6 մլն արժեթուղթ վաճառելուց հետո։

 

Ներկայում Բալմերին է պատկանում Micrososft-ի 333.2 մլն արժեթուղթ, իսկ Գեյթսին՝ մոտ 330.0 մլն։ Աղբյուրը նշում է, որ եթե Գեյթսը շարունակի ակտիվորեն վաճառել իր արժեթղթերը, ապա 2018թ. դրությամբ իր տնօրինության տակ որևէ արժեթուղթ չի մնա։

 

Ըստ Bloomberg-ի՝ Բալմերի կարողությունը 19.9 մլրդ դոլար է, իսկ Գեյթսինը՝ 79 մլրդ-ից ավելի։

Նույն շարքից