Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնության դեպքերի կիրառման առնչությամբ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին Ստոլտենբերը խոսել է Հաագայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ:


«Ես անհանգստացած եմ վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի և բռնության դեպքերի առնչությամբ: Ես չեմ տեսնում ՆԱՏՕ-ի որևէ ուղղակի դերակատարությունն այս հարցում, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Մինսկի խմբի գործընթացին` Լեռնային Ղարաբաղում բանակցային ճանապարհով տևական խաղաղ կարգավորման պայմաններ ստեղծելու հարցում»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի:

Նույն շարքից