Միջազգային 

Մենք իսկապես ուրախ ենք բանակցել թուրքերի հետ. Բայդեն

analitik.am

«Մենք իսկապես ուրախ ենք բանակցել թուրքերի հետ»,- ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար Թուրքիա մեկնած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:   Ըստ CNNturk-ի՝ նա հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ասադի մասին խոսք չի եղել, քննարկվել է ԻՇԻՊ-ի դեմ պայքարի հարցը:


  «Մենք հանդիպման ընթացքում նոր պայմանագրեր չենք ստորագրել: Սակայն ավելի ենք պարզաբանել մեր հետագա քայլերը: Կային մի շարք հավելյալ հարցեր, որոնց մասին կողմերը կմտածեն առաջիկայում: Այժմ մեր կարիքների և խնդիրների մասին ավելի լավ պատկերացում ունենք»,- ասել է Բայդենը: 

Նույն շարքից