Միջազգային 

Թուրքիայի նախագահը՝ Եգիպտոսի նախագահի մասին

analitik.am

Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է իր այն պնդումը, թե Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ոչ լեգիտիմ նախագահ է:

 

Էրդողանն այս մասին հայտարարել է Ստամբուլում «Կանայք և արդարադատությունը» խորագրով գագաթաժողովին՝ զուգահեռ կշտամբելով այն երկրներին, որոնցում Սիսին Եգիպտոսի օրինական նախագահ է համարվում:

 

Էրդողանն այս առնչությամբ նշել է, որ այսօր աշխարհում չկա մի երկիր, որտեղ մեկ օրում 3.000 մարդ սպանվի՝ նկատի ունենալով անցած տարվա արյունալի դեպքերը Եգիպտոսում, որ նախորդել էին Սիսիի իշխանության գալուն:  Նա բարձրացրել է Եգիպտոսի նախորդ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալման հարցը:

 

Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են, Եգիպտոսը հետ է կանչել իր դեսպանին՝ Անկարայի դիրքորոշումների պատճառով:

Նույն շարքից