Տնտեսություն 

Քննարկվել է «Գազպրոմի» վառելիքի ներմուծման գնի նվազեցման հարցը

analitik.am

Lietuvos dujos լիտվական ընկերությունը, որը երկրի ներքին շուկայում գազի հիմնական մատակարարն է, «Գազպրոմի» հետ համաձայնեցրել է վառելիքի ներմուծման գնի նվազեցման հարցը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` Delfi-ին հղումով, հայտնի չէ, թե որքանով կնվազի գազի գինը Լիտվայում, սակայն ընկերությունը հաղորդում է գնի «զգալի» անկման մասին:

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն` խոսվում է ներկայիս գնի համեմատ 20 տոկոսով նվազման մասին: Եթե այդ լուրերը հավաստի են, ապա լիտվական ընկերությունը գազ կստանա 370 դոլարին մոտ գնով` 1000 խորանարդի դիմաց:

Ինչպես հաղորդվում է` սպառողների համար գազի գինը կնվազի հուլիսից: Lietuvos dujos ընկերությունը Ռուսաստանից ներկրում է շուրջ 40 տոկոս գազ: 

Նույն շարքից