Տնտեսություն 

Շվեյցարիայում կսահմանվի աշխարհում նվազագույն աշխատավարձի ամենաբարձր չափը

analitik.am

Մայիսի 18-ին Շվեյցարիայի օրենսդիրները կքննարկեն նվազագույն աշխատավարձի բարձրացմանը վերաբերող մի օրինագիծ, որի հաստատման դեպքում յուրաքանչյուր շվեյցարացի 1 ժամվա աշխատանքի դիմաց կստանա 18 եվրոյից ավելի գումար։

 

Ինչպես նշում է Euromag-ը, սա նշանակում է, որ երկրում նվազագույն աշխատավարձի չափը կկազմի մոտ 3.288 եվրո, ինչը կլինի աշխարհի կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը։ Աղբյուրը հավելում է, որ օրինագծի հաստատման դեպքում նոր օրենքը կտարածվի բոլոր ոլորտների աշխատողների ու մասնագիտությունների տեր անձանց վրա։

 

Օրինագծի նախաձեռնող Շվեյցարիայի արհմիությունների ֆեդերացիան բացատրել է, որ լրիվ աշխատանքային օր աշխատող մարդիկ պետք է իրենց աշխատավարձով արժանապատվորեն ապրելու հնարավորություն ունենան։ Նախաձեռնությունն արդեն ստացել է սոցիալ-դեմոկրատների ու «կանաչների» աջակցությունը, ինչը նշանակում է, որ մայիսի 18-ին հաստատվելու հավանականությունը շատ մեծ է։

Նույն շարքից