Տնտեսություն 

Կարեն Ճշմարիտյանը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին

analitik.am

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը որևէ խոչընդոտ չկա:


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձվում է խոչընդոտների պատճառով: «Պարզապես մի քանի հարցեր կան: Ապրանքների ցանկը, որոնց գծով մենք կարող ենք մաքսային արտոնություններ ստանալ, արդեն կարելի է համարել համաձայնեցված: Մի քանի տեխնիկական հարցեր կան՝ ավելի շատ կապված զուգահեռ ներմուծման հետ: Կարծում եմ, այդ հարցն էլ կհամաձայնեցվի, և գործընթացն իր հունով կընթանա»,-  ասաց Ճշմարիտյանը՝ ընդգծելով:

Նույն շարքից