Տնտեսություն 

ՀԱԱՊ-ի «Ռոսսոտրուդնեչեստվոյի» միջև նոր համաձայնագիր կնքվեց

analitik.am

Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի և «Ռոսսոտրուդնեչեստվո» Ռուսաստանի Դաշնային գործակալության միջև այսօր ստորագրվեց համագործակցության նոր համաձայնագիր: Նոր համաձայնագրի ստորագրումը բխում էր ՀՀ-ի՝ Մաքսային միությանը անդամակցելու նոր իրավատնտեսական հարաբերություններից: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը, ով նշեց, որ նոր համաձայնագրում ամրագրված են ավելի պրակտիկ դրույթներ:

«Սրանով մենք սերտ հարաբերություններ կարող ենք հաստատել կրթական, մշակութային ոլորտներում: Որպես օրինակ կարող եմ բերել առաջիկայում ինֆորմացիոն պորտալի ստեղծումը, որը հնարավորություն կտա ոլորտի մասին տեղեկություններ ստանալ: Սկսնակ գործարարների համար պատրաստվում ենք կոնֆերանսներ կազմակերպել»,-ասաց նա:

ՀՀ-ում «Ռոսսոտրուդնեչեստվո» Ռուսաստանի Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինն իր հերթին ընդգծեց, որ երկկողմ համագործակցությունն արդեն շարունակվում է 5 տարի, սակայն նոր պայմանագիրը ավելի խորը համագործակցություն է ակնկալում:

«Մենք համագործակցելու ենք գիտատեխնիկական, ոլորտներում, հատկապես աջակցելու ենք երիտասարդներին,կապեր ենք հաստատելու մշակութային ոլորտում: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանով հետաքրքրված են ոչ միայն Մոսկվայի և Պետերբուրգի ձեռնարկությունները, այլ նաև այլ մարզերի, և մենք պետք է աշխատանք տանենք այս ուղղությամբ»,-ասաց նա:
 

Նույն շարքից