Տնտեսություն 

Բուհերի յուրաքանչյուր 5-րդ շրջանավարտ միլիոնատեր է դառնում

analitik.am

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական գրասենյակը հրապարակել է նոր տվյալներ, ըստ որոնց՝ Միացյալ Թագավորությունում բուհերի ամեն 5-րդ շրջանավարտ միլիոնատեր է դառնում։

 

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, բուհերի շրջանավարտների 20%-ը՝ 2 մլն-ից ավելի մարդ, այժմ ունի 1 մլն ֆունտ ստերլինգը գերազանցող կարողություն։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 1 մլն-ը գերազանցող կարողությունը չի ենթադրում սոսկ կանխիկ գումար, այլ ներառում է անշարժ գույքն ու կուտակումները։

 

Պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են, որ կրթության որակն ուղիղ կապ ունի ֆինանսական ապահովվածության հետ։

Նույն շարքից