Տնտեսություն 

Երկարաժամկետ կտրվածքով կենսաթոշակային բարեփոխումն անհրաժեշտ է. ԿԲ նախագահ

analitik.am

Երկարաժամկետ կտրվածքով Հայաստանին անհրաժեշտ է կենսաթոշակային բարեփոխումը, հայտարարել է ՀՀ ԿԲ-ի  նախագահ   Արթուր Ջավադյանը` մայիսի 19-ին ելույթ ունենալով խորհրդարանում: Նա հավելել է, որ առանց նման փոփոխությունների, դժվար կլինի կայուն կենսաթոշակային համակարգի հասնել եւ կառավարել տնտեսության գումարները:


«Մենք տեսնում ենք, որ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պատրաստ չեն գումարներ կուտակել հաշիվներին, որոնք չեն կարող օգտագործել դեռ 25 տարի: Այդ պատճառով էլ բարեփոխումը ավելի շատ բացասական վերաբերմունք է առաջացրել:  Մեր եւ ձեր գործն է  բացատրել հասարակությանը` ինչի համար է այն անհրաժեշտ, եւ որ վաղ թե ուշ մենք պետք է հասնենք դրան, ինչպես եւ աշխարհի այլ երկրները», - նշել է Ջավադյանը:


Հիշեցնենք, մայիսի 12 – 16-ի  արտահերթ նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին՝ պարտադիրը ժամանակավորապես դարձնելով կամավոր:


Օրինագիծը ներկայացվել էր ՍԴ ապրիլի 2-ի որոշման համատեքստում: Կենսաթոշակային բարեփոխման ապագան կորոշի օրինագծերի վերջնական փաթեթը, որը կպատրաստվի եւ կընդունվի սեպտեմբերի 30-ից ոչ ուշ:

Նույն շարքից