Տնտեսություն 

Տարադրամի փոխանակման որոշ կետեր թափանցիկ չեն աշխատում. ԿԲ նախագահ

analitik.am

Հայաստանում տարադրամի փոխանակման ոչ բոլոր կետերն են բավարար թափանցիկ աշխատում, մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԿԲ-ի  նախագահ   Արթուր Ջավադյանը:


Վերջին տարիներին ԿԲ-ն ձգտում էր խստացնել տարադրամի փոխանակման կետերին եւ դրանց լիցենզավորմանը ներկայացվող պահանջները՝ երկու պատճառով: «Նախ՝ կարծում ենք, որ մեր երկրի տնտեսության համար դրանք չափից շատ են: Ճիշտ կլիներ, եթե այդ բիզնեսն օժանդակ լիներ: Շատ կառույցներ, այդ թվում նաեւ` առեւտրային բանկերը, տարադրամի փոխանակությունն իրականացնում են ավելի  քաղաքակիրթ եւ  թափանցիկ», - նշել է Ջավադյանը: Վերջին տարիներին Հայաստանում  տարեկան փակվում են տասնյակ փոխանակման կետեր: «Նրանցից շատերն սպասարկում են ոչ այնքան բնակչությանը, որքան ստվերային տնտեսությունը: Իհարկե, ոչ բոլորը: Եվ ես չեմ ցանկանում, որպեսզի բիզնեսը փակվի վարչական կարգով:  Սակայն, օրինակ,  մեր անվտանգության աշխատակիցները դեպք էին բացահայտել, երբ առեւտրի կենտրոնում` երկաթյա դռան հետեւում,  փոխանակման կետ կար: Առանց գրանցման երկու մարդ բավական խոշոր գումարների հետ էին աշխատում: Այդպիսի կետերն, իհարկե, պետք է փակել», - հավելել է նա:

Նույն շարքից