Տնտեսություն 

Հակակարկտային կայաններից 500 կրակոց է արձակվել

analitik.am

Մայիսի 24-ին՝ ժամը 10.47-ից մինչև 15.54-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 4 կայաններից Լոռու մարզի Մեծ Պառնի և Միխայլովկա գյուղերում իրականացվել է 500 կրակոց: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 

Ժամը 16.34-ին ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը սկսել է ակտիվ ներգործություն Լոռու մարզի «Ագարակ 1», «Ագարակ 2», «Ագարակ 3», իսկ ժամը 16.40-ին՝ «Գարգառ 1» «Գարգառ 2» կայաններից:

Լոռու մարզի Մեծավան գյուղում տեղացել է կարկուտ, վերոնշյալ տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմ-ից:

Տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Նույն շարքից