Տնտեսություն 

Գործազուրկների թիվը 2014-ին կավելանա 3.2 միլիոնով. ԱՄԿ զեկույց

analitik.am

Աշխարհում գործազուրկների թիվն ընթացիկ տարում կավելանա 3.2 միլիոնով՝ հասնելով 203.2 մլն մարդու, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության տարածած «Աշխատանքի աշխարհ, 2014» զեկույցում, գրում է Взгляд-ը։

 

Ինչպես նշվում է ամենամյա հետազոտությունում, նախորդ տարվա դրությամբ մոտ 200 մլն մարդ կամ երկրի աշխատունակ բնակչության 6%-ն աշխատանք չի ունեցել։ Հինգ տարի անց՝ 2019-ին, այդ թիվը կհասնի 213 մլն մարդու։ Ընդ որում՝ այդ գործընթացի հիմնական շարժիչ ուժը ոչ թե աշխարհում տնտեսական իրավիճակի վատացումն է, այլ տնտեսապես ակտիվ բնակչության աճը, առաջին հերթին, զարգացող երկրներում։

 

Զուգահեռաբար, բարձր մակարդակի վրա են շարունակում մնալ գործազրկության ցուցանիշները երիտասարդների շրջանում։ 15-24 տարեկան մարդկանց 13%-ը չունի մշտական եկամուտ։ Խոսքը 73.6 մլն երիտասարդների մասին է, ինչը 4.1 մլն-ով ավելի է, քան 2007-ին մինչճգնաժամային շրջանում։

Նույն շարքից