Տնտեսություն 

Ամենամեծ գնաճն արձանագրվել է ծառայությունների ոլորտում. Գուրգեն Մարտիրոսյան

analitik.am

Հայաստանի սպառողական շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 3,6 տոկոս գնաճ: Նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարի  մայիսին պարենային ապրանքների գներն աճել են 1,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները 2  տոկոսով, ծառայությունների գները 7,8 տոկսով: Այս  մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանգների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ ԳուրգենՄարտիրոսյանը` ներկայացնելով մայիս ամսվա գնաճի ցուցանիշները ՀՀ շուկայում:  Նրա խոսքով, ծառայությունների գնաճը պայմանավորված  է  եղել նախորդ տարվա հուլիսին և օգոստոսին էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացմամբ:

 

Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ մայիսին ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է  0.8 տոկոս գնանկում, իսկ ընդհանուր 5  ամիսների ընթացքում արձանագրվել է 0,9 տոկոս գնաճ: «Պարենային ապրանքների  գները ապրիլ-մայիս ամիսներին  նվազել են 1.4 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 0.2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 տոկոս  գնաճ: Գնանկումը հիմնականում արձանագրվել է պարենային ապրանքների գնանկման արդյունքնում: Պարենային 13 ապրանքախմբերից 6-ում արձանագրվել է գնաճ` 0,1-3,4 տոկոս, իսկ  7 ապրանքային խմբերում արձանագրվել է գնանկում 0,1-12 տոկոս: Առավել բարձր գնաճ արձանագրվել է մրգի  ապրանքային խմբում` 3,4 տոկոս, հացամթերքի ապրանքային խմբում` 0,6 տոկոս, մսամթերքի ապրանքախմբում` 0,7 տոկոս:  Ամենամեծ գնանկումն արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային խմբում` 12,5  տոկոս, ձվի գները նվազել են 4,8 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ մայիսին 251 ապրանքախմբում արձանագրվել է գնաճ,  169-ում` գնանկում, իսկ  50-ում` գինը մնացել է անփոփոխ: «Հանրապետության 10 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական  գները նվազել են 1.2-0.1 տոկոսով:  Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառ քաղաքւմ, իսկ Եղեգնաձորում  պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8 տոկոսով»,-ասաց Մարտիրոսյանը:

 

Նույն շարքից