Տնտեսություն 

Այս տարի 3,1 տոկոս տնտեսական աճ ունենք. Միքայել Մելքումյան

«Այս տարվա եռամսյակում գրանցել ենք տնտեսական աճի դանդաղեցման միտումներ»,- այս մասին այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

 

  «Այս տարի 3,1 տոկոս տնտեսական աճ ունենք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ դանդաղել է: Արդյունաբերության ոլորտում մինչև 3 տոկոս անկում կա, գյուղատնտեսության ոլորտում, ինչքան էլ որ զարմանալի լինի, գրանցվել է  6,2 տոկոս աճ, շինարարության ոլոտում 3,3  տոկոս աճի անկում, ներմուծման ծավալները մնացել են նույնը, առևտրային ոլորտում՝ 2,8 տոկոս աճ»,-նշեց նա:

 

 ԲՀԿ խմբակցության պատգամավորը նաև հավելեց, որ տնտեսական աճի դանդաղեցման պատճառները բազմաթիվ են. Արտաքին գործընթացներն ու մանավանդ ներքին գործընթացները և այլն:  Խոսելով ներքին գործընթացների մասին, նա նշեց. «Ներքին ասելով, նկատի ունեմ վարկերի բարձր տոկոսադրույքները, մրցակցային հարաբերությունների որակն ու արտահանման որակը, կա նաև սոցիալական սպասումների բացասական ֆոն, շուկաներում շահութաբերության անկում է՝ իրացում չունենալու պատճառով»:

 

Պատգամավորը նշեց, որ երկրում ատեղծվում է անելանելի վիճակ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու: Նա նաև հավելեց, որ ՀՀ նոր կառավարությունն  այս խնդրի լուծումը տեսնում է ստվերային տնտեսության կրճատման մեջ է:

 

Նույն շարքից