Միջազգային 

ԱՄՆ Կոնգրեսում նոր պատժամիջոցներ են պահանջում Իրանի դեմ

analitik.am

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ դեմ են հանդես եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների շարունակությանը և կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, գրում է Газета-ն։

 

«Այժմ ավելի քան երբևէ կարևոր է, որ Կոնգրեսը պատժամիջոցներ սահմանի, որոնք Իրանում մոլլաներին ընտրություն չեն թողնի, բացի իրենց անօրինական միջուկային զենքի ապամոնտաժումից»,- ասվում է հաղորդագրությունում, որը տարածել է հանրապետական սենատոր Մարկ Քրքը՝ Վիեննայում միջնորդ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) և Իրանի միջև բանակցությունների արդյունքներով։  

 

Նա նշել է, որ «Կոնգրեսն այլևս ժամանակ չի հատկացնի Իրանին՝ ատոմային ռումբ պատրաստելու համար»։

 

Սենատորներ Ջոն ՄքՔեյնը, Լինդսի Գրեհեմը և Քելի Այոթը նույնպես կողմ են Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը բանակցությունների շարունակության ընթացքում՝ ընդգծելով, որ «ցանկացած համաձայնություն Իրանի հետ պետք է ուղարկվի Կոնգրես՝ հաստատման համար»։

Նույն շարքից