Միջազգային 

Կիմ Չեն Ընն այցելել Է ամերիկացիների վայրագությունների թանգարան

analitik.am

 Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինչհոնի օկրուգում այցելել Է այն թանգարանը, որը նվիրված Է Կորեական պատերազմի ժամանակ 35 հազար կորեացիների նկատմամբ ամերիկացի զինվորականների կատարած ենթադրյալ դատաստաններին: Այդ մասին  նոյեմբերի 25-ին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

 

ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը նպատակ Է հետապնդում ամբողջ երկրին ոգեշնչելու «համընդհանուր հակաամերիկյան պայքարի», նշված Է հաղորդագրության մեջ:    

  

«Ամերիկացի իմպերիալիստական ագրեսորների կողմից Սինչհոնում կազմակերպված սպանդը վկայում Է, որ նրանք՝  մարդակերներ են, որոնք հաճույք են ստանում կոտորածից»,- մեջբերում Է արել գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքից:

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցը կայացել Է այն բանից  մեկ շաբաթ անց, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձեւ, որն այդ երկրի իշխանություններին քննադատում Է մարդու իրավունքների խախտումների համար: Փաստաթուղթը նաեւ բովանդակում Է կոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԿԺԴՀ-ի իշխանություններին Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկել մարդկության  դեմ կատարվող հանցագործությունների մեղադրանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նույն շարքից