Միջազգային 

ՅՈւՆԻՍԵՖ-ը օգնություն է տրամադրել Դամասկոսի Մաադամիա գյուղաքաղաքի դպրոցներին

analitik.am

 Սիրիայի կառավարության աջակցությամբ ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ կազմակերպությունը, սիրիական Կարմիր մահիկ կազմակերպության հետ համագործակցելով, օգնություն է տրամադրել Դամասկոսի Մաադամիա գյուղաքաղաքի դպրոցներին:


 Ինչպես հաղորդում է  ՍԱՆԱ գործակալությունը, օգնության 19 բեռնատարները դպրոցներին հասցրել են աշակերտներին անհրաժեշտ պարագաներ:


Մաադամիայի ազգային հաշտեցման հանձնաժողովի ղեկավար Հասան Ղանդուրը նշել է, որ օգնությունը նախատեսված է 7 դպրոցների ավելի քան 6 հազար աշակերտների համար: Նրա խոսքով` պետությունը 3,5 միլիոն սիրիական լիրա է հատկացրել դպրոցներին ահաբեկչական հարձակումներից վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:

Նույն շարքից