Միջազգային 

Ուորլիքը ԼՂ հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումն իսկական ողբերգություն էր, որի կրկնությունը չպետք է թույլ տալ:


Այս մասին Ուորլիքն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում: «Ես կարդացել եմ այն մասին, որ հատուկ գործողություն է իրականացվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը դուրս բերելու համար: Մենք կոչ ենք անում կողմերին լինել զուսպ, կենտրոնացնել ուշադրությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման նպատակով»,- հայտարարել է Ուորլիքը: Նա հիշեցրել է, որ լարվածության ուժեղացումը միայն բացասական է ազդում խաղաղ բանակցային գործընթացի վրա, բարդացնում է հակամարտության հետևանքով հումանիտար ճանապարհով խնդրի կարգավորումը:

Նույն շարքից