Միջազգային 

Առանց Թբիլիսիի հնարավոր չԷ վերականգնել աբխազական երկաթուղին. ԱԳ նախարար

Վրաստանի տրանսպորտային եւ տարանցիկ ներուժի իրացումը երկրի բացառիկ եւ ինքնիշխան իրավունքն Է, ուստի ուրիշ ոչ մեկն իրավունք չունի իրագործել այնպիսի նախագծեր, ինչպիսին Աբխազիայի տարածքով ձգվող Ռուսաստան-Վրաստան երկաթուղին Է: Այդ մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

 

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ նախօրյակին Սոչիում կայացած հանդիպմանը Պուտինն ասել Է, որ Աբխազիան եւ Ռուսաստանը ներուժ ունեն Մոսկվա-Սուխում-Թբիլիսի երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար:

 

«Որոշումը կընդունվի միայն Վրաստանի շահերի հաշվառմամբ, եւ ոչ ոք չի կարող մեզ թելադրել իր պայմանները»,-նշել Է Բերուչաշվիլին:

Նույն շարքից