ԱՄՆ-ն և Եվրոպան չեն կարող ծնկի բերել Իրանին, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, որոնք վարում են նեոգաղութային արտաքին քաղաքականություն, չեն կարող ծնկի բերել Իրանին»,- ասել է Խամենեին։
Այդ հայտարարությունն արվել է Վիեննայում ավարտված Իրանի և միջնորդ «վեցյակի» բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի ապագայի հարցում։