Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դենտեմբերի 18-ին ժամը 12:00-ին կանցկացնի ամենամյա մեծ մամլո ասուլիսը: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Միջոցառման տեղը կհայտարարվի ավելի ուշ: Առաջին 7 մեծ մամլո ասուլիսները անցկացվել են Կրեմլի 14-րդ կորպուսում: Քանի որ վերջին մի քանի տարի կորպուսը փակ է վերանորոգման, անցյալ տարի մամլո ասուլիսը տեղի է ունեցել առևտրի միջազգային Կենտրոնում: Ռուսական և միջազգային ԶԼՄ-ների հետ շփումը տևում է մի քանի ժամ և հեռարձակվում է ուղիղ եթերով: