Միջազգային 

ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել է եվրոպացիներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից

analitik.am

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն առաջարկել է եվրոպացիներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ես ֆանտաստիկ առաջարկ ունեմ. կառաջարկեի եվրոպացի գործընկերներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից»,- ասել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով «Եվրոպայում ճգնաժամը հաղթահարելու ուղիներ» թեմայով միջազգային «կլոր սեղանի» շրջանակում։

 

«Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո Եվրոպայում կայունության և անվտանգության մակարդակը բավականին արագ կվերադառնա անհրաժեշտ վիճակին»,- նշել է Նարիշկինը։ 

 

Նշենք, որ ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949թ. ապրիլի 4-ին՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Նույն շարքից