Միջազգային 

Ամերիկյան Մայդան. լուսանկարներ

analitik.am

Սենտ Լուիսի ոստիկանությունը հայտնել Է, որ Ֆերգյուսոն քաղաքի շրջաններից մեկում, որտեղ շարունակվում են անկարգությունները, ինքնաձիգ զենքի ինտենսիվ կրակահերթեր են լսվում: Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես ով Է կրակ բացել, տեղեկացնում Է BBC-ին:

 

Ավելի վաղ Ֆերգյուսոնում անկարգություններ են ծայր առել այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալների ժյուրին որոշում Է ընդունել՝ սպանության մեղադրանք չառաջադրել ոստիկան Դարեն Ուիլսոնին, որը այս տարվա օգոստոսին գնդակահարել Էր 18-ամյա սեւամորթ մի պատանու՝ Մայքլ Բրաունին: 

 

Ոստիկանն ինքը հայտարարել Է, որ օրենքը չի խախտել, այլ գործել Է հրահանգի համաձայն:

 

Ֆերգյուսոնում շարունակվող անկարգությունների կապակցությամբ ԱՄՆ-ի ավիացիայի համերկրային վարչությունը մի քանի չվերթներ չեղյալ Է հայտարարել Սենտ Լուիսի միջազգային օդանավակայանում: Առայժմ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, խոսքը վերաբերում Է Սենտ Լուիս ժամանող չվերթներին:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երդվյալ ատենակալների կայացրած վճռից դժվոհողներին կոչ Է արել իրենց բողոքը հայտնել խաղաղ եղանակներով:

 

Օբաման հորդորել Է ոստիկանությանը զսպվածություն ցուցաբերել, իսկ ժյուրիի որոշումից դժգոհներին՝ իրենց դժգոհությունը հայտնել ոչ բռնի գործողություններով: Ընդսմին նախագահն ասել Է, թե կարելի Է հասկանալ ամերիկացիների ցասումը:

 

Միսուրիի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը ավելի վաղ 30 օրով արտակարգ դրություն Է հայտարարել նահանգում եւ զսպվածության կոչ արել բնակիչներին:

Նույն շարքից