Միջազգային 

Հեֆերնը, Հրիսթեան և Լիչը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

analitik.am

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան և մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը տեսակետեր են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Քննարկումներն իրականացվել են «Թվիթեր»-ում #ChatWAmb հաշթագի միջոցով:


Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը` նշելով, որ այն կարևոր է ողջ տարածաշրջանի համար:  «Միացյալ Թագավորությունն աջակցում է երկու երկրերի միջև իրականացվող փոխանակման ծրագրերին, մեդիանախագծերին, որոնք, հուսով եմ, հաջորդ տարի իրենց շարունակությունը կունենան»,-նշել է Լիչը:


Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից` Թրայան Հրիսեթան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին:«Եվրամիությունը ֆինանսավորում է այս ուղղությամբ իրականացվող տարբեր նախագծեր, ինչպիսին է, օրինակ, Armenia-turkey.net-ը»,-նշել է նա:


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացնել բոլոր մակարդակներով` թե երկու երկրների կառավարությունների, թե ժողովուրդների, թե բիզնեսի միջոցով` չմոռանալով նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին:

Նույն շարքից