Միջազգային 

Թունիսի նախագահական ընտրություններում առաջատարը «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավարն է

analitik.am

Թունիսի նախագահական ընտրություններում «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար Բաջի Կայիդ աս Սուբսին իր ձայներով գերազանցել է գործող նախագահ Մոնսեֆ Մազրուկիին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ Սուբսիի օգտին քվեարկել է մեկ միլիոն 289 հազար 384 մարդ, իսկ Մոնսեֆ Մազրուկիի օգտին՝ մեկ միլիոն 41 հազար 892 մարդ: Այսպիսով, Սուբսիի ձայները կազմում են 39,46 տոկոս, Մազրուկիինը՝ 33,43 տոկոս:


Նրանք կպայքարեն նախագահական ընտրությունների 2-րդ փուլում:

 

Թունիսում 2011թ. հեղափոխությունից հետո առաջին անգամ նոյեմբերի 23-ին կայացել են նախագահական ընտրություններ: Նախագահական ընտրություններին գրանցվել են 27 թեկնածուներ, սակայն նրանցից 5-ը հանել են թեկնածությունը, թեպետ անունները նշված են եղել քվեաթերթիկներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 64,6 տոկոսը:

 

Թունսիում նախագահ ընտրվում է 5 տարի ժամկետով: Ավելի վաղ Թունիսում կայացել էին խորհրդարանական ընտրություններ, որտեղ «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել էր 271 պատգամավորական տեղերից 86-ը:

Նույն շարքից