Միջազգային 

Ֆերգյուսոնի խնդիրներն արտացոլում են իրավիճակն ամբողջ երկրում. Օբամա

analitik.am

Անկարգությունները Ֆերգյուսոնում արտացոլում են ԱՄՆ-ի համար ընդհանուր խնդիրն այն հարցի վերաբերյալ, որ երկրի օրենքները ոչ միշտ են միանման գործում բոլորի համար, նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Խնդիր կա ոչ միայն Ֆերգյուսոնում, դա ընդհանուր ամերիկյան խնդիր է»,- ասել է Օբաման՝ նշելով, որ զգացմունքների արմատները, որոնք արտահայտվում են Ֆերգյուսոնում, կայանում են նրանում, որ  օրենքը ոչ միշտ է մարդկանց հանդեպ հավասար հիմունքներով կիրառվում։

«Դա իրողություն է, որը գոյություն ունի այս երկրում երկար ժամանակ»,- ասել է նախագահը։

Ֆերգյուսոնում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Միսուրի նահանգի դատարանը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել սևամորթ դեռահասին գնդակահարած ոստիկանին։ Այդ որոշումը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Նույն շարքից