Միջազգային 

ՄԱԿ-ն անհանգստացած է

analitik.am

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը արտահայտել է իր անհանգստությունը ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքից զոհվող աֆրոամերիկացիների մեծ թվի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը: ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացվում են ցույցեր` ընդդեմ այն  սպիտակամորթ ոստիկանին դատի չենթարկելու որոշման, ով վերջերս սպանել էր անզեն աֆրոամերիկացու:


«Ինձ անհանգստացնում է երիտասարդ աֆրոամերիկացիների անհամաչափ մեծ թիվը, ովքեր զոհվում են ոստիկանական գործողությունների ընթացքում և ԱՄՆ-ի բանտերում: Նաև անհամաչափ մեծ է դեպքերի քանակությունը, երբ երիտասարդ աֆրոամերիկացիներ դատապարտվում են մահապատժի», - հայտնել է գերագույն հանձնակատարը:

 

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե ինչպես է ազդում ռասայական տարբերությունը արդարադատության ներկայացուցիչների կայացրած վճիռների վրա: Նա նաև հրաժարվել է մեկնաբանել երդվյալ ատենակալների որոշումը՝ չենթարկել պատասխանատվության սպիտակամորթ ոստիկանին, ով հրազենով սպանել էր անզեն 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:

Նույն շարքից