Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Ուկրաինա կայցելի միջնորդական առաքելությամբ

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի կեսին Ուկրաինա կայցելի միջնորդական առաքելությամբ: Նման այցի պլանների մասին համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ նոյեմբերի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Գլխավոր քարտուղարը եւ նախագահը համաձայնել են, որ Մինսկի պայմանավորվածությունները խաղաղության տանող հստակ ճանապարհ են բացում, եւ դրանց կատարումը խիստ անհրաժեշտ է:


Գլխավոր քարտուղարը նախագահին տեղեկացրել է, որ միջնորդական ջանքերը շարունակելու շրջանակներում ինքը խնդրել է քաղաքական հարցերով իր տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին դեկտեմբերի կեսին վերադառնալ Կիեւ եւ շարունակել կոնսուլտացիաները կառավարության եւ հանգուցային խաղորդների հետ»,- ասված է բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նույն շարքից