Միջազգային 

ԱՄՆ-ի և դաշնակիցների ինքնաթիռները Սիրիայում 50 խաղաղ բնակիչ են սպանել. Բան Կի Մուն

analitik.am

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ հասված հարվածների հետևանքով մոտ 50 խաղաղ բնակիչ է սպանվել։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հրապարակած զեկույցում, փոխանցում է Корреспондент-ը։

«Միջազգային կոալիցիան շարունակում է գրեթե ամեն օր ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ հարվածներ հասցնելու սկզբից ի վեր զոհվել է 865 մարդ, այդ թվում 50 քաղաքացի»,- նշվում է զեկույցում։

Գլխավոր քարտուղարի խոսքով, ի պատասխան այդ հարվածների՝ ԻՊ-ն «իր գրոհայիններին տեղակայել է բնակելի թաղամասերում, ինչը լրացուցիչ անհանգստություն է առաջացնում քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում»։

ՄԱԿ-ին կից Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին նշում է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին ՄԱԿ-ի ներկայացրած տվյալները լրջորեն նվազեցված են։ «Այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Իրական թվերը շատ ավելի բարձր են»,- ասել է նա՝ չնշելով ոչ մի թիվ։

Նույն շարքից