Միջազգային 

«Վեցյակի» և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին

analitik.am

Միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 10-ին:



«Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ դեկտեմբերի 10-ին: Դրանք կլինեն առաջին կոնսուլտացիաները Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ անարդյունք ավարտված նախարարական հանդիպումից հետո»,- գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական մի աղբյուրի:



Թերթի եւս մեկ աղբյուր ճշտել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան փորձագետների մակարդակով, որոնց ավելի ուշ, անհրաժեշտության դեպքում, կարող են միանալ դիվանագիտական գերատեսչությունների քաղաքական տնօրենները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից