Միջազգային 

Եվրամիությունում Ուկրաինայի ապակենտրոնացման կոչ են արել

analitik.am

Ուկրաինան պետք Է  ապակենտրոնացված երկիր դառնա Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպյոյը՝ ելույթ ունենալով Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po):


Ուկրաինայի արեւելքում զինադադարի հաստատումից ի վեր, ինչպես հիշեցրել Է վան Ռոմպյոյը, զոհվել Է շուրջ հազար մարդ, ուստի այդ զինադադարը հրադադարի ռեժիմ համարել անհնարին Է:«Հարկավոր Է գլոբալ որոշում: Հարկավոր Է Ուկրաինայի համար գտնել ապակենտրոնացված (կամ դաշնայնացված) եւ ինկլյուզիվ դառնալու միջոց»,- հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ Է որոշել Ուկրաինայի տեղը Եվրոպայում:    



Ուկրաինան, ինչպես կարծում Է վան Ռոմպյոյը, պետք Է մերձենա Եվրոպայի հետ՝ ըստ որում լավ հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի հետ, որը «նրա հարեւանն Է», եւ որի հետ նա ունի «ընդհանուր պատմություն, մշակույթ եւ լեզու»: Հարկավոր Է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը, սակայն անհրաժեշտ Է պաշտպանել նաեւ փոքրամասնությունների իրավունքները, ընդգծել Է Եվրախորհրդի ղեկավարը:

Նույն շարքից