Միջազգային 

Մաքսակետները մնալու են, սակայն մաքսային ձևակերպումներ չեն իրականացվելու. Էմիլ Տարասյան

analitik.am

Այսօր կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներ- Հայաստան արտահանման խնդիրներ» թեմայով կազմակերպած կլոր–սեղան սեմինար:

«Արարատ» սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյանը հետաքրքրվեց, թե արդյոք հունվարի մեկից՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, մաքսային հայտարարագրեր լրացվելու են և թեկուզ կանոնակարգում նախատեսված է, որ չեն լրացվելու, սակայն այս անցումային փուլում հնարավո՞ր է նման բան լինի:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ի նպատակն է, որ անդամ երկրները դիտվեն որպես մեկ տնտեսական տարածք՝ մաքսային ձևակերպումներ չիրականացվեն, բեռները կանգ չառնեն:

Նա նշեց, որ մաքսակետները մնալու են, քանի որ մենք ունենք սահման այլ երկրների հետ, սակայն մաքսային ձևակերպումներ չեն իրականացվելու:

«Լինելու են տրանզիտ ձևակերպումներ՝ Վրաստանի տարածքում»,-ասաց նա:

Նույն շարքից