Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Պաղեստինին աջակցելու 5 բանաձև է ընդունել

analitik.am

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին աջակցության, ինչպես նաև Իսրայելի բնակարանաշինական և օկուպացիոն գործունեությունը դատապարտող 5 բանաձև է ընդունել: Փաստաթղթերը, որոնք հաստատվում են ամենամյա հիմունքով, կոչված են նպաստելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև մերձավորերևելյան խնդրի լուծմանը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:


«Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորում» բանաձևում ԳԱ-ն հայտնել է հստակ չափանիշների հիման վրա և սահմանված ժամկետում բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին, որոնք ուղղված կլինեն արդար, կայուն և համապարփակ կարգավորման ուղղությամբ շարժումն արագացնելուն:


Այդ առնչությամբ ԳԱ անդամ երկրները ողջունել են ջանքերը, որոնք ձեռնարկում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը՝ որպես մերձավորարևելյան «քառյակի» անդամներ: Դատապարտվում է Իսրայելի բնակարանաշինական և օկուպացիոն գործունեությունը:


Մի բանաձևով Իսրայելից պահանջվել է անհապաղ դադարեցնել անօրինական և միակողմանի միջոցառումները, որոնք ուղղված են Երուսաղեմին օրենքներ պարտադրելուն:


Եվս երեք փաստաթուղթ վերաբերում են մերձավորարևելյան խնդրի կարգավորմանն աջակցելուն ուղղված կազմակերպության ներքին ընթացակարգերին ու նախաձեռնություներին:


ԳԱ-ն նաև առանձին բանաձև է ընդունել՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիան: Բոլոր փաստաթղթերն ընդունվել են ձայների մեծամասնությամբ: Փաստաթղթերից յուրաքանչյուրի ընդունմանը դեմ հանդես եկած երկրների թիվը, ինչպես անցած տարի, չի գերազանցել 7-ը: Նրանց շարքում են ԱՄՆ-ը, Իսրայելն ու Կանադան:

Նույն շարքից