Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել հաշիվների վարումն ազգային արժույթներով՝ հաղթահարելով առկա խոչընդոտները. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին ասվում է ռուս-թուրքական միջկառավարական նիստի արձանագրությունում:
Նիստի ընթացքում կողմերն ընդգծել են իրավաբանական և ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը վճարումներն ազգային արժույթով իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ, ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել երկու երկրների բիզնես հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արգելքները հաղթահարելու և հաշիվները ռուբլիով և լիրայով վարելու ուղղությամբ: