Միջազգային 

Աբխազիայի պատվիրակությունը` վարչապետի գլխավորությամբ, այցով ժամանել Է Դոնեցկ

Աբխազիայի պատվիրակությունը՝ հանրապետության վարչապետ Բեսլան Բուտբայի գլխավորությամբ, ժամանել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն եւ հանդիպում ունեցել նրա ղեկավարության հետ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ին:


Բուտբան հանդիպում Է ունեցել ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Կոֆմանի հետ:


«Սա աբխազական պետության պաշտոնական այցն Է մեր հանրապետություն: Մեր հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետեւում: Առայժմ ավելին չեմ կարող ասել»,-հավաքված լրագրողներին հայտնել Է Զախարչենկոն:

Նույն շարքից