Միջազգային 

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը Կիևում քննարկել Է ռազմատեխնիկական համագործակցությունը

Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավար Արսենի Յացենյուկը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միվորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը նոյեմբերի 26-ին Կիեւում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը եւ պրոֆիլային համագործակցության ասպեկտները:


Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությանը:


«Հանդիպման ընթացքում խոսվել է ռազմատեխնիկական համագործակցության եւ Ուկրաինայի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն աջակցելու մասին»,-նշել են մամուլի ծառայությունում:


Յացենյուկը հերթական անգամ հաստատել Է, որ Կիեւը պատրաստ է ընդլայնել համագործակցության ձեւաչափը: Իր հերթին Բրիդլավը բարձր գնահատական Է տվել ուկրաինա-ամերիկյան համագործակցությանը ռազմատեխնիկական բնագավառում:


Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային, եւ որ այս առնչությամբ Սպիտակ տան դիրքորոշումը մնում Է նախկինը:


«Մենք շարունակում ենք ուսումնասիրել ռազմական օգնության վերաբերյալ Ուկրաինայի բոլոր խնդրանքները, բայց այժմ մենք կենտրոնացած ենք ոչ մահաբեր զենքի մատակարարումների վրա»,- ասել Է Քիրբին: Ներկայում ԱՄՆ-ը պաշտոնապես Ուկրաինայի բանակին  մատակարարում Է զրահաբաճկոնակներ, գիշերային տեսունակության սարքեր, կապի միջոցներ, ավտոմոբիլներ, պարեկային կատերներ, համազգեստ, դեղորայք: Անցյալ շաբաթ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Կիեւ կատարած այցի ընթացքում նաեւ հայտարարվել Է ականանետային անձնակազմերի հայտնաբերման համար Ուկրաինային ռադարների եւ «Համվի» բանակային ավտոմեքենաների հանձնման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից