Միջազգային 

Ուկրաինային հատկացված օտարերկրյա օգնությունը կազմել Է 8,6 մլրդ դոլար. Յացենյուկ

 Ուկրաինան 8,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի արտաքին վարկային օգնություն է ստացել: Այդ մասին կառավարության՝ ներկայիս կազմով վերջին նիստի ընթացքում հայտարարել Է կաբինետի ղեկավար Արսենի Յացենյուկը:


«Մեր կաբինետը վերսկսել Է գործունեության եւ համագործակցության ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ մյուս բանկերի հետ: Այսօր միջազգային ներդրողները պատրաստ չեն գալ երկիր, բայց միջազգային բանկերը պատրաստ են մեզ օգնել»,-նշել է Յացենյուկը:  


Նրա խոսքով՝ «ընդամենն ստացել ենք 8,6 մլրդ դոլար»:


«Առանց միջազգային օգնության մենք չԷինք գոյատեւի»,-հավելել Է նա:


Ըստ ՏԱՍՍ-ի՝ Յացենյուկը նաեւ հայտնել Է, որ Ուկրաինայի տնտեսության կրճատումը 2014 թվականին կկազմի առնվազն 7 տոկոս:

Նույն շարքից