Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգեյ Կվիտն առաջարկել է պատմության նոր դասագրքերում Հայրենական մեծ պատերազմը վերանվանել Երկրորդ համաշխարհային պատերազմ, գրում է lenta.ru-ն՝ «ՌԲԿ-Ուկրաինա»-ին հղումով։
Նախարարության ղեկավարի կարծիքով՝ «Հայրենական մեծ պատերազմ» տերմինն օգտագործվել է «Խորհրդային միության մեծության տեսանկյունից»։
«Այն Հայրենական պատերազմ չի եղել։ Ուկրաինան եղել է տոտալիտար պետությունների հաշիվների մաքրման զոհ։ Այդ պետություններից մեկը կենդանի է առայսօր, և Պուտինը Ստալինի կամ Լենինի վերամարմնավորումն է»,- հայտարարել է Կվիտը։
Նա ընդգծել է, որ փոփոխությունները չեն վերաբերում հին հրատարակությամբ դասագրքերին