Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյին հարձակվել, եթե նա չկատարի 2 պայման՝ չճանաչի անջատողականներին և չհրաժարվի եվրաինտեգրումից, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Insiderպարբերականին, որն էլ հղում է անում Ուկրաինայի նախագահին մոտ 2 աղբյուրի։
Ուշ երեկոյան Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովի ներկայությամբ։ Դեսպանին մուտքի մոտ հանդիպել են լրագրողները, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանել իր ուշ այցը։
«Կա խնդիր Ռուսաստանի հետ, նրանք սպառնում են հարձակում սկսել և պահանջում են ճանաչել անջատողականների հանրապետությունները, ինչպես նաև հրաժարվել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունից»,- նշել է աղբյուրը։
Նախագահին մոտ ևս մեկ մարդ հայտնել է, որ Մոսկվայի հետ կապ չի եղել Ավստրալիայում կայացած գագաթաժողովից հետո։ «Եթե նախկինում նրանք զրուցում էին հեռախոսով գրեթե յուրաքանչյուր օր, ինչպես նաև միջնորդների միջոցով, ապա այժմ բոլոր շփումները դադարել են։ Եվ մենք չենք հասկանում, թե նա ինչ է մտածում»,- ասել է պարբերականի զրուցակիցը։