Միջազգային 

Թուրքիայի նոր խոստովանությունը

Թուրքիան խոստովանել է Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվների մինչ այժմ փակ լինելը:


Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, նման խոստովանություն արել է Թուրքիայիխորհրդարանի խոսնակ ՋեմիլՉիչեքը: «Անկարան պատրաստ է բացել արխիվները եւ վերստին ուսումնասիրել 1915 թվականի իրադարձությունները», -հայտարարել է նա:

 

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է անել, քանի որ վերջին շրջանում «հայերն ու հայկական լոբբին ակտիվացրել են իրենց ջանքերը, որպեսզի աշխարհի երկրների խորհրդարանները 1915 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»:

 

Թուրքիայի ղեկավարները սկսած 2003 թվականից պարբերաբար հայտարարել են, որ թուրքական բոլոր արխիվներն, իբր, բաց են ուսումնասիրության համար, եւ որ իրենք, իբր, «չեն վախենում» դրանից:

Նույն շարքից